Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխարգելում և բուժում տանը

Սիրտը բուժում ենք կիտրոնով

Սիրտը բուժում ենք կիտրոնով

Կիտրոնի օգտակար հատկությունների մասին բոլորին է հայտնի, դրա ազդեցությունն օրգանիզմի վրա անգնահատելի է: Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ այս միրգն օգտագործվում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ու բուժման համար:

 

Այդ նպատակով օգտագործում են ինչպես ամբողջական կիտրոնը, այնպես էլ դրա հյութն ու կեղևն առանձին: 

 

Կիտրոնի բաղադրության մեջ մտնող շատ նյութեր բարերար ազդեցություն են թողնում սրտի մկանների տոնուսի վրա,  ամրացնում են անոթները, դրանով նպաստելով աթերոսկլերոզի կանխարգելմանը,  նաև պաշտպանելով անոթները խոլեստերինային կուտակներով խցանվելուց: Կիտրոնն օգնում է հավասարակշռել սիրտ-անոթային համակարգի  ակտիվությունը:

 

Աթերոսկլերոզ. անոթների այս քրոնիկական հիվանդության կանխարգելման և բուժման  գործում կարևոր դեր են կատարում կիտրոնն ու սխտորը:

 

  • 1 գլուխ սխտորը ճզմել, խառնել 1 կիտրոնի հյութի և 2 թեյի գդալ մեղրի հետ: Խառնուրդը բաժանել 2 մասի և ընդունել առավոտյան ու երեկոյան, ուտելուց կես ժամ առաջ:

  • 400 գ սխտոր, 4 կգ նեխուր` տերևներով ու արմատներով, 400 գ ծովաբողկ և 8 կիտրոն, այս բոլորն անցկացնել մսաղացով և լցնել ապակյա տարայի մեջ: Տարան ամուր փակել սրբիչով, 12 օր պահել տաք տեղում, դրանից հետո 3 օր սառնարանում: Քամել հյութը և օրական 3 անգամ ընդունել 1 ճաշի գդալ, ուտելուց 15 րոպե առաջ:

 

Երակների հիվանդություն. Այս խնդրի դեպքում, քնելուց առաջ հիվանդ հատվածների վրա կիտրոնի շերտիկներ դնել, փաթաթել որևէ տաք շորով: Կիտրոնի հյութը մաշկի միջով թափանցում է երակների վրա և ներծծում դրանցում գտնվող բուշտերն ու խարամները: Լուրջ խնդրի դեպքում նման թրջոցներ կարելի օրական մի քանի անգամ դնել:

 

Հիպերտոնիա. զարկերակային արյան բարձր ճնշման դեպքում օգտակար են բոլոր ցիտրուսները: Բուժումը ցանկալի է սկսել, երբ խնդիրը նոր-նոր է առաջացել:

 

  • Անհրաժեշտ է 1-ական բաժակ ծովաբողկի և գազարի, 1  կիտրոնի հյութեր և 1 բաժակ մեղր: Այս ամենը խառնել և օրական 3 անգամ ընդունել 1 ճաշի գդալ, ուտելուց 1 ժամ առաջ: Բուժման կուրսը 2 ամիս է: Խառնուրդը պահել սառնարանում:

  • Կիտրոնի կեղևը նույնպես օգնում է զ/ճ-ն իջեցնելուն: Թուրմ պատրաստելու համար վերցնել 2 ճաշի գդալ թարմ կիտրոնի կեղև, ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր և մարմանդ կրակով եփել մոտ կես ժամ, թողնել թրմվի 10 րոպե, ապա քամել: Ընդունել 0,5 բաժակ, օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:

  • Հիպերտոնիկներին հանձնարարվում է ամեն օր ուտել կեսական կիտրոն կեղևով, կարելի կիտրոնը խառնել մեղրի հետ:

  • Հիպերտոնիայի դեպքում և սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման նպատակով կարելի է պատրաստել հետևյալ խառնուրդը. հավասար քանակությամբ վերցնել կիտրոն կեղևով, առանց կորիզների, լոռամրգի, մասուրի թարմ պտուղներ և մեղր: Անցկացնել մսաղացով և խառնել: Փակ տարայի մեջ լցնել ու մեկ օր թրմել, ապա պահել սառնարանում: Ընդունել 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ:

 

Սրտամկանի ինֆարկտ. նստակյաց կենսակերպը, սխալ սնունդը և հաճախակի սթրեսները հանգեցնում են արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակի բարձրացման, ինչն էլ իր հերթին նպաստում է սկլերոտիկ կուտակների առաջացմանը: Այս ամենի հետևանքն էլ սրտի հիվանդություններն ու ինֆարկտներն են: Սրտի և անոթների հիվանդություններից խուսափելու համար, կանխարգելման նպատակով, հարկ է ընդունել կիտրոնի հյութը բրգաձև սոճու կոների թուրմի հետ խառնած: Թուրմը պատրաստվում է հետևյալ հաշվարկով` 1 ճաշի գդալ բրգաձև սոճու կոների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 10-15 րոպե: Թուրմը կիտրոնի հյութի հետ խառնած ընդունել օրական 2 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ:

 

Սրտային անբավարարություն. հիվանդությունը հանգեցնում է սրտային մկանների կրճատման նվազեցման: Տարբերում են սուր և քրոնիկական ձևերը: Հիվանդությունը զարգանում է սրտի վրա ծանրաբեռնվածության կամ արյան մատակարարման խանգարման հետևանքով: Կանխարգելման նպատակով, հիվանդության բարձր ռիսկի հակված մարդկանց անհրաժեշտ է կիտրոնն օգտագործել կալիում պարունակող մթերքի հետ: Կալիումի մեծ քանակության է պարունակվում հատիկավորների, ձմերուկի, դդմի, ծիրանաչրի, սև սալորաչրի և չամիչի, ծովակաղամբի ու ընկուզեղենի մեջ:

 

  • Վերցնել 30-ական գրամ դեղձ  և  սև սալորաչիր: Կեղևից մաքրել 1 կիտրոնը և քամել հյութը, ապա մսաղացով անցկացնել դեղձը, կիտրոնի փափուկ մասն ու սև սալորաչիրը, ավելացնել կիտրոնի հյութը: Ընդունել առավոտյան, անոթի վիճակում, 2 ճաշի գդալ:

  • Սիրտի թույլ աշխատանքին օգնում է կիտրոնի կեղևը ծամելը, քանի որ այն հարուստ է օգտակար եթերային յուղերով: Կիտրոնը  լվանալ նախօրոք քացախ ավելացրած ջրով: Դա կօգնի մասամբ հեռացնել հնարավոր քիմիկատները, որով մշակվել են ծառերն ու պտուղները:

 

Կրծքահեղձուկ.  հիվանդությունը դրսևորվում է կրծքավանդակի շրջանում հանկարծակի ցավի նոպաներով, ինչը սրտի արյունամատակարարման սուր անբավարարության հետևանք է: Նոպաները հաճախ տեղի են ունենում ֆիզիկական բարձր ծանրաբեռնվածությունների դեպքում: Իհարկե կրծքահեղձուկը կիտրոնի օգնությամբ չի կարելի բուժել, սակայն կանխարգելման նպատակով դրա օգուտը բավականին արդյունավետ է:

 

  • Վերցնել 50 գ գազար, մեկ նարինջ և մեկ կիտրոն, 30-ական գրամ ծիրանաչիր, բանան և սև սալորաչիր: Լավ լվանալ և մսաղացով անցկացնել (կիտրոնն ու նարինջը կեղևով), ապա ավելացնել 2 ճաշի գդալ մեղր: Խառնուրդն ընդունել առավոտյան, 1-2 ճաշի գդալ, 20 օրվա ընթացքում:

  • Կրծքահեղձուկի դեպքում օգտակար է ևս մեկ ժողովրդական միջոց. քամել 2 կիտրոնի և 2 ճյուղ հալվեի հյութերը, ավելացնել 500 գ մեղր, լցնել ապակյա տարայի մեջ, ամուր փակել և 1 շաբաթ պահել սառնարանում: Ընդունել օրական երեք անգամ, 1 ճաշի գդալ, ուտելուց 1 ժամ առաջ:

 

Տախիկարդիա. հանգիստ վիճակում  սրտային արագացած ռիթմն, առաջին հերթին, պահանջում է հանգստացնող դեղպատրաստուկներ: Դրա հետ մեկտեղ, կիտրոնն անհրաժեշտ է սրտային մկանների տոնուսի պահպանման համար:

 

  • Վերցնել 1 լ կիտրոնի թարմ հյութ և խառնել 0,5 լ ծիրանի հյութի և նույն քանակությամբ հանքային ջրի հետ:  Ընդունել օրական 3 անգամ, մեկ թեյի բաժակ, ուտելուց հետո:

 

Անոթների մաքրում. Ամիսը մի քանի անգամ հանձնարարվում է անոթների մաքրում անցկացնել հետևյալ խառնուրդով. 2-ական կիրտրոնն ու նարինջը կեղևով ու կորիզներով անցկացնել մսաղացով, ավելացնել 2 ճաշի գդալ մեղր: Լցնել ապակյա տարայի մեջ, պահել սառնարանում: Ընդունել օրական մեկ անգամ, 3 թեյի գդալ` թեյի մեջ խառնած: Բուժման կուրսը 1 ամիս է: Մաքրումը կանխարգելում է կրծքահեղձուկը, ինֆարկտն ու ինսուլտը, կարգավորում զ/ճ-ն:

 

Գլխուղեղի անոթների և սրտի ջղակծկումներ (սպազմ): Առաջարկվող միջոցը նվազեցնում է ջղակծկումների հաճախականությունն ու լայնացնում անոթները:

 

  • Վերցնել 1 գլուխ սխտոր և 1 թեյի բաժակ ձիթապտղի ձեթ: Սխտորը ճզմել և ավելացնել ձեթին: Թողնել 1 օր  սառնարանում: Հաջորդ օրը 1 թեյի գդալ սխտորի խառնուրդին ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ: Խառնուրդն ընդունել ուտելուց կես ժամ առաջ, օրական 3 անգամ: Բուժման կուրսը 1-3 ամիս է: Ապա ընդմիջում տալ և կրկնել կուրսը:

  • 1 բաժակ չամիչին ավելացնել 1-ական բաժակ կիտրոնի թարմ հյութ, աղացած ընկույզ և մեղր, խառնել, դնել սառնարանում ու ընդունել օրական 3 անգամ, 1-ական ճաշի գդալ, ուտելուց կես  ժամ առաջ: Այս բաղադրատոմսը հակասպազմոլիտիկ և անոթալայնիչ ազդեցություն է թողնում:

 

Կիտրոնով բուժման հակացուցումներն են.

 

  • ստամոքսի և 12-մատնա աղու խոցը,

  • բոլոր տեսակի գաստրիտները,

  • պանկրեատիտը,

  • լեղապարկի և  լեղուղիների հիվանդությունները,

  • լյարդի հիվանդությունները,

  • ցիտրուսներով պայմանավորված ալերգիան,

  • մեծ քանակությամբ կիտրոնը կարող է վնասել ատամների էմալին:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մերի

15.04.2013

Շատ օգտակար էջ է, շնորհակալություն

Կարդացեք նաև

Ճակնդեղի 8 օգտակար հատկությունները. 1in.am
Ճակնդեղի 8 օգտակար հատկությունները. 1in.am

Ճակնդեղը շատ օգտակար է առողջության համար: ladyhealth.com-ը ներկայացնում է դրա 8 օգտակար հատկությունները...

Սնունդը և առողջությունը
Ինչ անել ցրտահարության դեպքում. fact.am
Ինչ անել ցրտահարության դեպքում. fact.am

Կարող է լինել թեթև կամ ծանր ցրտահարություն:Թեթև ձևի ժամանակ սովորաբար ցրտահարվում են այտերը, քիթը, ականջները, ոտքերը, ձեռքի մատները, որոնք դառնում են սպիտակ և կորցնում են զգայունությունը:Այս դեպքում...

Առաջին նախաբժշկական օգնություն
Տասը միջոց առողջ և մաքուր լյարդի համար. civilnet.am
Տասը միջոց առողջ և մաքուր լյարդի համար. civilnet.am

Լյարդը քո անձնական զտիչ օրգանն է: Այն մաքրում է արյունը վնասակար բաղադրիչներից և օգնում սննդի մարսմանը: Աշխատող լյարդն այրում է մեր մարմնի յուղը: Այն կերած սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Առաջին օգնության համար անհրաժեշտ 4 սպեղանիները՝ Ձեր խոհանոցում. news.am
Առաջին օգնության համար անհրաժեշտ 4 սպեղանիները՝ Ձեր խոհանոցում. news.am

Առաջին օգնության համար անհրաժեշտ լավագույն միջոցներից մի քանիսը կարելի է հենց խոհանոցում գտնել, հաղորդում է FoxNews-ը: Ճիշտ է՝ դեղատուփի մեջ մշտապես պահվող վիրակապի եւ քսուքների կարեւորությունը կասկած չի հարուցում...

Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am
Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am

Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...

Իմունաբանություն
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...

Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Քոր
Քոր

Քորը գրեթե միշտ ինչ-որ հիվանդության հետևանք է` դրա արտաքին արտահայտությունը, ինչը նշանակում է, որ պետք է դիմել բժշկի։ Քորի առաջացման պատճառը և բնույթը միանշանակ բացահայտված չեն...

Մաշկաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Վահանագեղձի հիվանդություններ. ժողովրդական դեղատոմսեր. 168.am
Վահանագեղձի հիվանդություններ. ժողովրդական դեղատոմսեր. 168.am

Բնածին հիպոթիրեոզի դեպքում նկատվում է վահանագեղձում գոյացող հորմոնների` թիրոքսին և տրիյոդթիրոնին հորմոնների, մասնակի կամ բացարձակ անբավարարություն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց. med.news.am
5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց. med.news.am

Գրեթե բոլորը գիտեն օփիոիդային ցավազրկողների մասին, որոնք կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել, իսկ նման դեղամիջոցների չարաշահումները կարող են անգամ մահվան ելքով ավարտվել...

Դեղաբույսեր
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով  բռնել է տաք սուրճ...

ԼՈՒՐԵՐ: Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Ինչպես վերացնել անհանգստությունը
Ինչպես վերացնել անհանգստությունը

Բազմաթիվ գիտնականների ուսումնասիրություններով՝ մարդու հոգեկան առողջությունն անմիջական կապ ունի նրա ընդունած սննդի հետ: Անհանգստությունը հաղթահարելու համար պետք է ընդունել բնական խոտաբույսերով...

Հոգեկան առողջություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Օգտակար ջրաթուրմեր և եփուկներ
Օգտակար ջրաթուրմեր և եփուկներ

Ջրաթուրմերը և եփուկները պատրաստվում են երկու եղանակով` տաք և սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը պետք է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել...

Թեյեր մրսածության դեմ
Թեյեր մրսածության դեմ

Ձմռանը գերադասելի է խմել սև, այլ ոչ թե կանաչ (ամառային) թեյ։ Իսկ սև թեյին ավելացրած համեմունքները պաշտպանում են մրսածությունից, ունեն առույգացնող, թարմացնող հատկություն...

Թերապիա
Բուժում է արջայուղը
Բուժում է արջայուղը

Հնագույն ժամանակներից մարդկանց հայտնի են եղել արջի ճարպի օգտակար հատկությունները, որը օգտագործել են սննդի մեջ և կիրառել որպես դեղամիջոց...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Կարո՞ղ է արդյոք սովորական ջուրը բուժել
Կարո՞ղ է արդյոք սովորական ջուրը բուժել

Գուցե շատերը մտածեն, որ այն միայն ծարավը հագեցնելու ու կերակուր պատրաստելու համար է:

Մարդու օրգանիզմը բազմադարյան  էվոլյուցիայի պատմության ընթացքում հարմարվել է ծարավը...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ